Իրաքը հերքում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը
ՄիջազգայինՊաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ Թուրքիան չի մասնակցում Իսլամական պետության գրոհայինների դեմ գործողություններին: Այս մասին հաղորդում է Ալ-Մայդին հեռուստաընկերությունը՝ հղում անելով Իրաքի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչին:
«Մենք վստահաբար հերքում ենք Թուրքիայի՝ ինչ-որ կերպ մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը»,- հայտարարել է իրաքյան բանակի միացյալ հրամանատարության մամլո խոսնակը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Մոսուլի մոտակայքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ՝ քրդական ռազմական խմբավորումների խնդրանքով:
Մոսուլի ազատագրման գործողությունները սկսվել էին հոկտեմբերի 17-ից: Ըստ որոշ հետախուզական տվյալների՝ քաղաքում ներկայումս կենտրոնացած են հինգից վեց հազար ահաբեկիչներ: