WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարի նամակների նոր խմբաքանակը
ՄիջազգայինWikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նոր նամակները:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, նյութերը բաց հրապարակվել են կազմակերպության կայքէջում:
Հրապարակված նամակները Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակագրության 17-րդ մասն են: Ընդհանուր առմամբ, հրապարակված նամակների քանակն անցնում է 30 հազարը:
Հուլիսին հրապարակվել էր դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցից անհայտ հաքերների կողմից հափշտակված էլեկտրոնային նամակագրություն:
Քլինթոնի կողմնակիցները և ԱՄՆ-ի լրատվամիջոցները տեղեկություն էին շրջանառում այն մասին, թե դա ռուս հաքերների ձեռքի գործն է, սակայն քննության ընթացքում այդ տեղեկատվությունը չհաստատվեց: