Թուրքիայի ոստիկանությունը երկրում երեք մահապարտ ահաբեկչի է որոնում
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանությունը հայտարարել է երկրի 81 նահանգում երեք մահապարտ ահաբեկչի որոնելու մասին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Թուրքիայի ոստիկանության տվյալներով` մահապարտ ահաբեկիչները Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ են: Նրանցից մեկը տղամարդ է, երկուսը` կին: Ընդ որում, մահապարտ ահաբեկիչներից մեկը Թուրքիայի քաղաքացի չէ:
Գործողություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց լուսանկարները տարածվել են Թուրքիայի բոլոր նահանգների ոստիկանական բաժանմունքներում` հորդորելով ձեռնարկել համապատասխան միջոցներ: