ԻՊ-ն ստանձնել Է Պակիստանում ոստիկանական քոլեջի վրա գրոհի պատասխանատվությունը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Լույս հոկտեմբերի 25-ի գիշերը կատարված հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 60 կադետներ, եւս 165-ը վերքեր են ստացել:
Ավելի վաղ նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Շեր Աֆղանը լրագրողներին հայտարարել Էր, որ գրոհը կազմակերպել են «Լաշկար Է ջանգվի» արգելված սուննիական ահաբեկչական խմբավորման զինյալները, որը գործում Է «Պակիստանի թալիբների շարժման» հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: