Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 13 չեչենի
ՄիջազգայինԳերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 13 չեչենի, որոնք կասկածվում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հաղորդում է DPA-ը։
Տեղեկատվության համաձայն՝ խումբը բաղկացած է 11 տղամարդուց, 3 կնոջից։ Նրանք գրանցված փախստականներ են, որոնք ապաստան են փնտրում և սպասում են երկրում մնալու թույլտվության մասին որոշմանը։
Գերմանիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանցից մեկը՝ 28-ամյա տղամարդը նախատեսել էր անդամակցել ԴԱԻՇ-ին։ Մնացած 13 կասկածյալները 21-ից 31 տարեկան են։ Նրանք բոլորը կասկածվում են ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելի մեջ։