Մոսկվան և Անկարան հետախուզական տվյալներ են փոխանցում միմյանց
ՄիջազգայինՄոսկվան և Անկարան իրականցնում են հետախուզական տվյալների փոխանակում՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք միշտ ասում ենք, որ ԻՊ-ի դեմ պայքարում պատրաստ են համագործակցել բոլորի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո մենք վստահելի մեխանիզմ ենք մշակել:Բոլոր թեմանորեվ մենք հետախուզական տվյալներ ենք փոխանակում մեր գլխավոր շտաբի պետը մշտապես շփվում է իր ռուս կոլեգայի հետ: Այդ մեխանիզմը շատ լավ է աշխատում, սակայն դա չի նշանակում, որ որոշ հարցերում մենք տարաձայնություններ չունենք: Օրինակ Հալեպի հարցում: Այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք տարբեր տեսակետներ ունենք, պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,-հայտնել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ Թուրքիան տարածաշրջանի մի շարք երկրների հետ է տեղեկատվություն փոխանակում: