The New York Times-ն իմացել է՝ ինչով է զբաղվելու Օբաման նախագահի պաշտոնը թողնելուց հետո
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահական ժամկետի ավարտվելուց հետո կարող Է աշխատել Սիլիկոնային հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նրա լիազորությունների ժամկետը լրանում Է հաջորդ տարվա հունվարի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The New York Times թերթը:
Ամերիկյան հրատարակության լրագրողները նշում են, որ Օբամայի ենթականերն անցած տարվա ընթացքում շուրջ 10 անգամ Կալիֆոռնիայում այցելել են բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոններ, հավանաբար, որպեսզի օգնեն ԱՄՆ-ի նախագահին՝ պլանավորելու իր ապագան:
«Ես չեմ զարմանա, եթե Օբաման պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո կենտրոնանա նոր տեխնոլոգիաների վրա»,-թերթին ասել Է AOL ընկերության համահիմնադիր Սթիվ Քեյսը:
The New York Times-ը նշում Է, որ ԱՄՆ-ի նախագահի մի շարք կողմնակիցներ արդեն աշխատում են Uber, Amazon, GoFundMe եւ Apple ընկերություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: