Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


Մասնավոր օդանավեր, թանկարժեք զարդեր. ռուսաստանցի օլիգարխի դստեր շքեղ կյանքը, որը չի ցանկանում Մոսկվա վերադառնալ

Lifestyle

Ռուսաստանցի օլիգարխ, «Группы Альянс»-ի նախագահ Մուսա Բաժաեւի դստեր՝ Էլինայի հետ կապված սկանդալը նոր զարգացումներ է ստանում: Օրերս Էլինան, որը Մոնտե Կառլոյում իր հարսանիքին ներկայացել էր 20 մլն ռուբլի արժողությամբ զգեստով, հայտարարել էր, որ մտադիր չէ Ռուսաստան վերադառնալ:

Ուսանողուհին ամուսնու հետ հարսանեկան ճամփորդության է մեկնել ԱՄՆ, իսկ սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հարցին՝ «Որտե՞ղ է ավելի լավ, ԱՄՆ-ում, թե՞ Ռուսաստանում», Էլինան բավական կտրուկ պատասխանել էր. «Ամենուր ավելի լավ է, քան Ռուսաստանում»:

Իհարկե՝ դրանից հետո աղջիկը ներողություն էր խնդրել եւ փորձել էր արդարանալ, բայց արդեն ուշ էր, լրատվամիջոցներն իրենց գործն արել էին:

Life-ը պարզել է, թե որքան «վատ» կյանք է ունեցել Ռուսաստանում միլիարդատիրոջ դուստրը:

Հանուն հոր ծննդյան տարեդարձի, որը վերջերս 50 տարեկան է դարձել, 22-ամյա Էլինան Փարիզ է մեկնել՝ լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադից զգեստ գնելու:

Նա ընտրել է գարնանային Haute Couture հավաքածուից արքայադստեր զգեստ՝ շուրջ 3 մլն ռուբլի արժողությամբ: Իսկ ավելի վաղ նույն խանութում Էլինան երկնագույն զգեստ է գնել քրոջ՝ Մարիամի հարսանիքի համար:

Չեչեն գործարար Ալիխան Մամակաեւի որդու հետ պսակադրության համար նույնպես Էլինան, ինչպես եւ Մարիամը, հարսանեկան զգեստը Զուհաիր Մուրադից է գնել:

Մուսա Բաժաեւի կրտսեր դուստրն առանձնահատուկ թուլություն ունի թանկարժեք զարդերի նկատմամբ: Ամեն օր Էլինայի ձեռքերը միջինը 15 մլն ռուբլի են զարդարում. աղջիկը վերջերս միանգամից մի քանի Cartier ապարանջան է կրել: Love եւ Juste Un Clou հավաքածուից մաքրամաքուր ադամանդներով զարդերից յուրաքանչյուրն ավելի քան 4 մլն ռուբլի արժե: Դրանց Էլինան ավելացնում է ավելի պակաս թանկարժեք զարդերով նույն հավաքածուներից:

Cartier-ի կողքին Բաժաեւայի ձեռքին տեղ է զբաղեցրել նաեւ Van Cleef and Arpels ապարանջանը՝ 400 հազար ռուբլի արժողությամբ: Rolex Green Submariner ժամացույցին Էլինան ավելացնում է ամբողջ մատը ծածկող Stephen Webster սպիտակ ոսկուց մատանի՝ ադամանդներով պատված, որը 1.5 մլն ռուբլի արժեք:

Էլինա Բաժաեւայի խոսքով՝ աշխարհում լավագույն շոփինգը կարելի է անել Լազուրե Ափին եւ Փարիզում: Հենց այնտեղ է միլիարդատիրոջ ժառանգորդուհին ամեն սեզոնին թարմացնում զգեստապահարանը: Էլինան ստիպված չի լինում հերթ կանգնել Hermes հազվագյուտ պայուսակների համար: Հազիվ տեսնելով Էլինային կամ նրա մորը՝ Լուիզային, Rue de Sèvres փողոցում գտնվող խանութի աշխատակիցները ժպտում եւ պահեստից դուրս են բերում ամենաթանկ՝ Birkin եւ Kelly մոդելները:

Երիտասարդ Բաժաեւան նախընտրում է արքայադուստր Գրեյս Քելլիի պատվին կոչված պայուսակը, որը 1 մլն ռուբլի արժե:

 

 

Աղջկա հսկայական զգեստապահարանում շուրջ մեկ տասնյակ Fendi Peecaboo պայուսակներ կան՝ յուրաքանչյուրը 200 հազար ռուբլի արժողությամբ, իսկ համալսարան նա հաճախում է Valentino-ից եւ Chanel-ից աքսեսուարներով:

Էլինային ՄՄՀՊԻ (МГИМО) դասերի է գնացել Mercedes S-class-ով. Բաժաեւան միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետում բակալավրի դիպլոմ է ստացել: Մինչեւ բուհի մուտքի դուռը նրան թիկնապահ է ուղեկցել: Գեղեցկուհի չեչենուհուն նա ուղեկցել է նաեւ ռեստորաններում, կինոյում, այգում զբոսանքի ժամանակ: Թիկնապահներից Էլինան ազատվել է միայն Սարդինիայի Forte Village հյուրանոցում, որը պատկանում է Մուսա Բաժաեւին:

Հսկայական տարածքն անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ են հսկում, իսկ հյուրանոցում հյուրերին արգելված է լուսանկարել՝ ազդեցիկ հյուրերին եւ նրանց երեխաներին չանհանգստացնելու համար: Էլինան հանգստի է մեկնել հունիսի 1-ին, ընտանեկան ինքնաթիռով, վերադարձել՝ սեպտեմբերի 1-ին: Երբ խիստ հայրը դստերն արգելել է հեռանալ Մերձմոսկվայի առանձնատնից, անհապաղ մատնահարդարման կարիք ունեցող Էլինան վարպետներին տուն է կանչել՝ ծառայության համար վճարելով 20 հազար ռուբլի:

Մուսա Բաժաեւայի դուստրը Մոսկվայի ամենաթանկ՝ Aldo Coppola գեղեցկության սրահի մշտական հաճախորդն էր: Ամուսնանալուց հետո Էլինան հեռացել է չսիրած Մոսկվայից, ճամփորդում է Միացյալ Նահանգներով ու տեղեկացնում. «Ամենուր ավելի լավ է, քան Ռուսաստանում»:

NEWS.am STYLE

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ