Թրամփը խնդրել է իրեն չդասել Ռուսաստանի թշնամիների կամ բարեկամների թվին
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերստին հանդես Է եկել Ռուսաստանի ու նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պրագմատիկ հարաբերություններ հաստատելու օգտին: Reuters գործակալությանը տված հարցազրույցում քաղաքական գործիչը խնդրել Է իրեն չհամարել ոչ Մոսկվայի թշնամին, ոչ Էլ բարեկամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հույս ունեմ: Եվ Պուտինի հետ լավ հարաբերությունների հույս ունեմ»,-ասել Է Թրամփը: «Ես ինձ չեմ դասում ռուսների ոչ բարեկամների, ոչ Էլ թշնամիների շարքին: Ես Ռուսաստանի հետ առնչություն չունեմ»,-հավելել Է հանրապետականը:
Նա կարծիք Է հայտնել, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, ջանալով վարկաբեկել Ռուսաստանին ու նրա ղեկավարությանը, իր համար փոս Է փորում, քանի որ նոյեմբերի 8-ի ընտրություններում հաղթելու դեպքում նա ստիպված կլինի երկխոսություն վարել Մոսկվայի հետ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ Է ռուսական պետության ղեկավարի հետ հանդիպել մինչեւ իր պաշտոնակալման արարողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: