Ադանայում ԻՊ ահաբեկիչների դեմ ուղղված գործողություն է իրականացվել
ՄիջազգայինԹուրքիայի ազգային հետախուզության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Ադանա քաղաքի Իբո Օսման թաղամասի տներից մեկում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մահապարտների գտնվելու կասկածանքով հետախուզական գործողություն են իրականացրել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Հետախուզական գործողության արդյունքում 7 մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը եղել են մահապարտ ահաբեկիչներ:
Դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է: