ԻՊ-ի գրոհայինները ավելի քան 230 մարդու են մահապատժի ենթարկել Մոսուլում
Միջազգային«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլի արվարձանային երկու շրջաններում առնվազն 232 խաղաղ բնակչի է մահապատժի ենթարկել: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իրաքցի պատգամավոր, մարդու իրավունքների հարցով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Աբդել Ռահիմ աշ-Շամրին:
«ԻՊ-ի գրոհայինները շարունակում են վայրագություններ իրագործել Նայնավա նահանգում, որի կենտրոնը հանդիսանում է Մոսուլը: Նրանք 190 մարդու են սպանել Համամ-էլ-Ալիլ շրջանում` նրանց Մոսուլի տարբեր թաղամասերից առևանգելուց հետո», - ասվում է աշ-Շամրիի մամլո հաղորդագրության մեջ:
Պատգամավորի խոսքով` ևս 42 մարդ ահաբեկիչների զոհ է դարձել Էլ-Արիջ գյուղում` ԻՊ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու համար:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԻՊ-ի գրոհայինները առնվազն 30 խաղաղ բնակչի են գլխատել Աֆղանստանում: