Վարչապետը նախարարներին հանձնարարեց պետբյուջեն ներկայացնել «հասկանալի լեզվով»
ՔաղաքականՀՀվարչապետ Կարեն Կարապետյանըկառավարության անդամներին հանձնարարեց պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են իրենց ոլորտների բյուջեները: «Ինչպես գիտեք, հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումները, այդ իսկ պատճառով կարևորում եմ, որ ձեր ոլորտների ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության ծրագրային դրույթներից: Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական, քանակական արդյունքներից, ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի ու անհրաժեշտության մասին: Վարչապետը բոլոր նախարարներին հորդորեց պատրաստվել առավելագույնս ուշադիր: