Թունավոր գազի արտանետումները սպառնում են Թուրքիային
ՄիջազգայինՄասնագետները ուրբաթ օրը տանից դուրս չգալու եւ անձրեւի տակ չմնալու վերաբերյալ զգուշացում են կատարել Մարդինի, Շըրնաքի, Հաքքարիի շրջանների բնակչությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից Մոսուլի հարավում ծծմբական թթվի արտադրությամբ զբաղվող գործարան էր այրվել:
Քամին այրված ծծմբական թթվից արտազատված թունավոր գազը քշել է Թուրքիայի տարածք, վտանգի տակ են հատկապես Մարդինի, Հաքքարիի եւ Շըրնաքի շրջանները:
Թթվային անձրեւը բավականին վտանգավոր է մարդկանց, կենդանիների եւ բուսականության համար: