Կարեն Կարապետյանը ժամանել է Մինսկ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Belta գործակալությունը:
ՀՀ վարչապետին դիմավորել է Բելառուսի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Անատոլի Սիվակը:
Կառավարության ղեկավարը հոկտեմբերի 27-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին: