ՆԱՏՕ-ն նոր «սառը պատերազմ» չի ցանկանում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր առճակատում չի փնտրում եւ «սառը պատերազմի» կրկնություն չի ցանկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է BBC-ին տված հարցազրույցում:
Նա պարզաբանել Է, որ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի լրացուցիչ 4 հազար զինվորականներ տեղաբաշխելու որոշումը զսպման ազդանշան Է: Ստոլտենբերգի խոսքով՝ այդ որոշումը պետք Է օգնի կանխելու հակամարտությունը, այլ ոչ թե այն հրահրի:
Ստոլտենբերգը նաեւ հավաստիացրել Է, թե ՆԱՏՕ-ն այն կարծիքին չԷ, որ Ռուսաստանն անխուսափելի սպառնալիք Է ներկայացնում: Դաշինքը պարզապես պատասխանում Է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի տեղաբաշխմանը, ինչպես նաեւ «միջուկային հռետորաբանությանը», որը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ռուսական կողմն օգտագործում Է եվրոպական երկրներին ահաբեկելու համար: