Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը


Տարբեր էքսպերիմենտներն իմ խառնվածքի մի մասն են. Սրբուհի Սարգսյանը՝ «Եթե կարող ես» տեսահոլովակի եւ իր վառ կերպարի մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Հայկական երգարվեստի ամենաճաշակով եւ տարբերվող երգչուհիներից մեկը՝ Սրբուհի Սարգսյանը, վերջերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Եթե կարող ես» երգի հիման վրա: Վառ ու գունեղ տեսահոլովակը տարբերվում է ոչ միայն Սրբուհու, այլեւ, առհասարակ, հայկական շոու-բիզնեսում մինչ օրս ներկայացված շատ գործերից:

Նոր տեսահոլովակի, տարբերվող կերպարի եւ աշխատանքային նորությունների մասին զրուցեցինք երգչուհու հետ.

-Սրբուհի, երկար ժամանակ է՝ նոր տեսահոլովակ չէիր թողարկել. ինչո՞վ էր պայմանավորված այդ լռությունը:

-Ես շատ ակտիվ աշխատում էի իմ նոր երգի եւ ակումբային ելույթների վրա։ Ուզում էի հանրությանը ներկայանալ մի ստեղծագործությամբ, որը մեծ հնչեղություն կունենար։ Շատ երկար եւ կարելի է ասել «մանրամասն» աշխատանք ենք տարել երգի վրա՝ պրոդյուսերներ Լազարոյի և Արամ Աբգարյանի հետ։ Կարծում եմ՝ արդյունքն էլ կգոհացնի իմ հանդիսատեսին։

-Ինչո՞ւ որոշեցիր հենց այս երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ:

-«Եթե կարող ես» դեբյուտային սինգլը իմ տարիների տարբեր փորձերի ու ոգեշնչումների արդյունքուն է։ Ես դրանով իմ արտիստիկ ինքնությունն եմ փորձել ներկայացնել։ Այն մի քիչ նոստալգիկ, հիշողությունների խառնուրդ է, որը մատուցել եմ նոր, ինչ-որ առումով ոճային «համեմումներով»։ Դրանից բացի, որոշեցինք, որ տեսահոլովակը ստեղծենք մի երգի վրա, որի երաժշտության համահեղինակ եմ նաեւ ես։ Սա իմ առաջին հայերեն ու հեղինակային կատարումն է. սա կարծում եմ՝ լավ պատճառ է տեսահոլովակ ստեղծելու համար։

-Ինչպե՞ս է ստեղծվել երգը:

-Եթե խոսեմ երգի ստեղծման մասին, պիտի ասեմ, որ այն դեռեւս 4 տարի առաջ է ծնվել՝ իմ, Արթուր Ալեքի և Լազարոյի համատեղ աշխատանքի արդյունքում։ Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Երգը մշակվել, գործիքավորվել է Նյու Յորքում իմ թիմի՝ Լազարոյի և Արամի կողմից։ Երգի վրա բավական երկար ենք աշխատել պրոդյուսերների հետ, քանի որ մենք ցանկանում էինք հայկական երաժշտական ասպարեզում ներկայանալ մի երգով, որը լիարժեք համապատասխանում է արեւմտյան ստանդարտներին՝ սկսած գործիքավորումից, վերջացրած վերջնական մշակմամբ, որն իրականցվել է այնպիսի մասնագետի հետ համագործակցությամբ, որն աշխատել է Ռիհաննայի, Բիյոնսեի նման աստղերի հետ։ Արդյունքում ստացել ենք ստեղծագործություն, որը թեեւ հայերեն է, սակայն ամբողջությամբ միջազգային հնչողություն ունի։

Տեսահոլովակն էլ փորձել ենք ստնալ մի քիչ «հայկական ստանդարտներից» դուրս։ Այն նկարահանվել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի եւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանի կողմից։ Իսկապես թիմային լավ աշխատանք նք տարել։

-Տեսահոլովակում ներկայանում ես վառ եւ ինքնատիպ կերպարով. ովքե՞ր են կերպարիդ հեղինաները:

-Տեսահոլովակի ոճաբանը Ալբերտ Գրիգորյանն է։ Նրա հետ փորձել ենք ստանալ կերպար, որը շատ համահունչ կլինի իմ անձին, չի լինի արհեստական կամ ուռճացված։ Կարծում եմ՝ ստացվել է։

Տեսահոլովակից բացի մենք աշխատել ենք նաև ֆոտոսեսիաների վրա, որի համար համագործակցում էինք Արմեն Գալյանի հետ։ Իսկ լուսանկարների հեղինակն է Դամիան Հովհաննիսյանը։

-Առհասարակ այս ոճը նորություն էր քեզ համար. փոփոխությունների սիրահա՞ր ես:

-Նորություն էր այնքանով, որ հայերեն երգացանկս շատ հարուստ չէ։ Ոճային առումով, այն իսկապես «իմն» է։ Իսկ ընդհանրապես, տարբեր էքսպերիմենտներն իմ խառնվածքի մի մասն են։ Կարծում եմ՝ երգն էլ, տեսահոլովակն էլ դրա ապացույցն են։

-Որո՞նք են լինելու երգարվեստում հաջորդ քայլերդ:

-Ես շարունակելու եմ հանդես գալ իմ բենդի հետ, սակայն նաեւ ներկայանալու եմ անհատական նախագծերով՝ մասնավորապես իմ նյույորքյան թիմի հետ՝ Լազարոյի և Արամի։ Իմ ֆեյսբուքյան էջի հետեւորդներն առաջինը կիմանան իմ նորությունները։

Սյունե Առաքելյան

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ