Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


ՀԱԿ-ի հետ համագործակցությունը վատ նախադեպ է

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին հարցին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեվոն Զուրաբյանը հակիրճ նշել է, որ Ծառուկյանի հետ համագործակցությունը շատ վատ նախադեպ է։ Ինչ խոսք, քաղաքական գործընթացի առումով այդ համագործակցությունը կարելի է ձախողված բնորոշել հայտնի հետևանքների պատճառով։ Սակայն այստեղ հարց է առաջանում, թե արդյոք նման ձախողումները կարող են լինել միակողմանի և միայն Ծառուկյանի հեռանալն էր պատճառը։ Ժամանակին արդյո՞ք Ծառուկյանին «հայկական Իվանիշվիլի» հայտարարելուց առաջ քաղաքական ուժը չպետք է նաև Ծառուկյանի հանդեպ որոշակի պատասխանատվություններ ստանձներ, որոնց թվում պետք է լիներ նաև քաղաքական աջակցությունը։

Իսկ այդ աջակցությունը Ծառուկյանը չստացավ իր գործընկերոջից իր քաղաքական կարիերայի, կարելի է ասել՝ ամենադրամատիկ պահին, երբ Հանրապետական վերնախավը քաղաքական տեքստից դուրս բառապաշարով Ծառուկյանին անարգանքի սյունին էր գամել։ Գուցե ՀԱԿ պատկերացումները գործընկերության մասին հենց այդքանով էլ ավարտվում են, այսինքն՝ ամենակարևոր պահերին ձեռքները ծալած նստելով։ Համենայնդեպս, իրականությունը հենց այս մասին է վկայում։

Ի դեպ, պետք է շեշտել, որ այստեղ բոլորովին էլ էական չեն այն բոլոր կուլիսային գործընթացները, որոնք նախորդել ու հաջորդել են 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններին, քանի որ հասարակությունը դատում է այն ամենով, ինչ տեսնում է և ընդհանրապես պարտավոր չէ խորապես տեղյակ լինել ու գիտակցել քաղաքականության բոլոր նրբերանգները։ Անշուշտ, հայաստանյան իրականության առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ շատ հարցեր լուծվում են կուլիսներում, սակայն սա չի նվազեցնում այն իրողությունը, որ ակնհայտ է։

Իսկ ակնհայտությունը հետևյալն է՝ ՀԱԿ-ը իշխանական բուրգից մի մասնիկ պոկելու քաղաքական կուրսում պարզապես օգտագործեց Ծառուկյանի ռեսուրսները, այդ թվում՝ ֆինանսական, սակայն հետագա պրոցեսներում, երբ Ծառուկյանի համար հրատապ խնդիր էր քաղաքական աջակցությունը, նա չստացավ այդ օժանդակությունը, որը մեկնաբանվում է շատ հասարակ՝ ՀԱԿ-ը ցանկանում էր ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել, որը չստացվեց, իսկ նրանք պարզապես լվացին իրենց ձեռքերը։

Այսքանից հետո, թե ինչքանով է նպատակահարմար «շատ վատ նախադեպ» հայտարարել Ծառուկյանի հետ համագործակցությունը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանը լիարժեք, միգուցե նաև ավելի շատ իրավունքներ ունի ՀԱԿ-ի հետ համագործակցությունը գնահատել համագործակցության շատ վատ նախադեպ, քանի որ անհամեմատելի են այդ համագործակցությունից Ծառուկյանի և ՀԱԿ-ի կրած կորուստները։ Վերջինիս պարագայում կարծես որևէ կորուստ չկա։ Ի դեպ, ՀԱԿ-ը նման պայմաններում հանդես է գալիս ընդդիմության միավորման մասին հայտարարություններով։ Արժե՞ արդյոք վստահել այդ հայտարարություններին, կարող են դատել մյուս կուսակցությունները՝ պայմանով, որ հաշվի առնեն Ծառուկյանի փորձը։

Արշակ Դավթյան

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ