Չեմ ցանկանում շահարկումներով զբաղվել չկայացած փաստերի վրա. Լ. Զուրաբյան
ՔաղաքականԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ արձագանքներ կան ընտրություններից առաջ՝ կապված ընդդիմադիր դաշտի միավորման հետ:
Հարցին ի պատասխան՝ Լ. Զուրաբյանը նշեց. «Երբ այդ հայտարարությունն անում էինք, բացարձակապես որեւէ սպասելիք չունեինք, որ այդ համախմբման ստեղծման հարցը լուծվի հրապարակային հայտարություններով»,- ասաց նա՝ հավելելով. «Նման հարցերը հրապարակային արձագանքներով չեն լուծում, գերադասելի եմ համարում հրապարակային արձագանքների բացակայությունը: Նման բեւեռի ստեղծումը հայտարարություններով չի սկսվում, այլ բանակցություններով»,- ասաց նա եւ նշեց, թե այս պահին չեն կարող ասել, թե երբ բանակցությունները կսկսվեն:
Լեւոն Զուրաբյանը պատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք մտահոգություն չկա, որ ընդդիմադիր էլեկտորատի ձայները կխլվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձից հետո. «Եթե մտահոգությունը դա է, մենք մեր ուժերի վրա վստահ ենք: Չեմ ցանկանում շահարկումներով զբաղվել չկայացած փաստերի վրա: Կհասկանանք՝ ինչ քաղաքական ուժեր են մտել պայքարի մեջ, կձեւավորվեն դաշինքներ, այդ ժամանակ դիմեք, կվերլուծեմ»: