Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ամենաբարդ պահերը

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը երեկ ցուցադրվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ինչին հաջորդեց ստեղծագործական թիմի հանդիպումը ուսանողների հետ: Ներկաներին ուրախացրեց այն լուրը, որ այժմ նկարահանվում է ֆիլմի երկրորդ մասը։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշեց, որ երկրորդ ֆիլմում դերասանական կազմը լրիվ այլ է լինելու։

Ներկայացնում ենք ստեղծագործական թիմի պատմությունները ամենաբարդ նկարահանումների մասին։

Մհեր Մկրտչյան - Ամենադժվարն այն տեսարանները նկարելն է, որտեղ կադրում 200-ից ավելի մարդ կա։ Դա ամենասարսափելին է, որովհետև համարյա հնարավոր չէ, որ կարողանաս կառավարել բոլորին և ստանալ այն, ինչ ուզում ես։ Դա ամենաշատ էներգիան է խլում։

Դավիթ Հակոբյան - Նկարահանումներից հետո մի բան իմացա, որը եթե նախապես իմանայի, չէի նկարվի։)  Հոգեբանորեն չէի կարող։ Չգիտեմ ով ռեժիսորին ասել էր, որ ես ժամանակին սրտի խնդիր եմ ունեցել, իրականում դա սուտ է, կինս է տարածել, որ ինձ արգելեն ծխելը։) Պարզվում է՝ բարկության տեսարանը նկարելու համար բակում շտապ օգնության մեքենա է կանգնած եղել, որովհետև իմ «սադիստ» ռեժիսորը պատրաստ էր նույնիսկ սրտի նոպայի գնով ստանալ այդ տեսարանը:) Ամեն դեպքում մարդասիրական քայլն արել էր՝ շտապ օգնությունը կանչել էր։)

Այդ տեսարանները կտոր-կտոր են նկարահանվում, սակայն փորձեցինք մի կադրով անել, որպեսզի ճշմարտությանը մոտենանք։ Թե ինչքան ենք մոտեցել, դուք դատեք։

Սամվել Թադևոսյան – Ինձ համար ամենադժվարն ամենապարզ տեսարանն է։ Օրինակ՝ պարզ խոսակցությունը կադրում՝ ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Քանի որ այստեղ կեղծելու հավանականությունը զրոյականի է հասցված։

Նաև՝ եկեղեցու տեսարանը ֆիլմային տարբերակում մի քիչ կրճատված է։ Դա բարդ տեսարան էր. պետք է խոսես, ու հանդիսատեսն էկրանից հավատա քեզ։ Այդ տեսարանը 2 անգամ ենք նկարել։  Իմ կարծիքով՝ երկրորդ օրն ավելի ստացված էր։ Կառանձնացնեմ նաև ընկերոջս դիակը տեսնելու տեսարանը։

Անի Խաչիկյան - Հուզական առումով ինձ համար ամենաբարդն այն կտորն էր, երբ իմանում եմ, որ հայրս մահացել է։ Դա նկարահանման առաջին օրն էր։ 5-6 դուբլ նկարել ենք այդ կտորը։ Մինչև հիմա չգիտեմ՝ ինչու այդքան կրկնվեց, բայց ես ամեն անգամ վերապրում էի այդ տեսարանը ու չգիտեմ ինչ աստիճանի զգում, որ ես պապա չունեմ։ Չէի հասկանում, թե ինչու ռեժիսորը չի ասում՝ «стоп, снято»: Այդ տեսարանը նկարահանելուց հետո իսկապես շատ վատ էի։

Իսկ տեսարանը կառուցելու, հասկանալու, կեղծ չլինելու առումով բարդ էր եկեղեցու տեսարանի վերջին կտորը։ Պետք էր ամեն ինչը հասկանալ, գնահատել, այդ իրականության մեջ մտնել, որպեսզի կեղծ չլիներ։

Հայկ Պետրոսյան - Հեռուստատեսային տարբերակում կլինի մի տեսարան, որը ֆիլմում չկար։ Լևոնը քեֆը լավ գալիս է Տիգրանի մոտ և ասում՝ չե՞ս ուզում հաշտվել էն մտքի հետ, որ Աննան իմ կինն է։ Ե՛վ ջղայնանում է, և՛ սիրտը բացում, ասում՝ սա մենակ քո կռիվը չէ, ես էլ եմ կռվում, զենք, դեղամիջոցներ եմ ուղարկում։ Այդ ընթացքում ներողություն է խնդրում ու բարիշում են։ 2 րոպեում շատ տարբեր էմոցիաներ են։ Ինձ թվում էր՝ չի ստացվի, բայց ստացվեց։ Պարոն Մկրտչյանը զարմանալի մի կարողություն ունի։ Նկարահանումից առաջ քեզ հետ խոսում է լրիվ ուրիշ բանի մասին, մեկ էլ դու հայտնվում ես էն տրամադրության  մեջ, որը պետք էր նկարահաման համար։

Էլեն Սարգսյան - Ինձ համար ամեանդժվարը Սամվել Թոփալյանի հետ պատկերասրահի տեսարանն էր։ Ռեժիսորը մի քիչ ջղային էր, ու մի քիչ երկար տևեց։ Վերջում, երևի ստացվեց։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ