Վ. Բաղդասարյանը հերքեց Լ. Զուրաբյանի մտահոգությունը
ՔաղաքականԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է՝ նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոչ ՀՀԿ-ական նախարարների՝ կուսակցության անդամ դառնալու մասին որոշում կայացվի, նշեց. «Եթե վարչապետը եւ Կառավարության նոր անդամները ցանկություն կունենան դառնալ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, կդիմեն, հարցը կքննարկվի եւ կկայացվի որոշում»։
Վ. Բաղդասարյանը հայտնեց, որ առայժմ նման դիմումներ չեն ստացել:
Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նման հարց կա, որ ընտրական գործընթացը տեսանկարահանելու որոշումը չի կայանա, ինչպես հայտնել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Եթե կան տեխնիկական խնդիրներ, այլ է, բայց նման ինֆորմացիա չկա»,- ասաց նա: