Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվիրակությունների համար գերակա է համարում Արցախի միջազգային ճանաչման խնդիրը
ՔաղաքականԱշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը:
«Բոլոր միջազգային հարթակներում մենք պետք է առավել ակտիվ ներկայացնենք ԼՂ հիմնահարցի էությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անխուսափելիությունը, ինչպես նաեւ խստորեն դատապարտենք Ադրբեջանի ապակառուցողական եւ հանցագործ քաղաքականությունը:
Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անելու ենbառավելագույնը՝ պաշտպանելու արցախահայության արդարպայքարը բոլոր հարթակներում: Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: