Չիկագոյում օդանավի արտակարգ վայրէջքի պատճառով 20 մարդ է տուժել
ՄիջազգայինNews.am-ը գրում է.
Չիկագոյում American Airlines ավիաընկերության Boeing 767-300 օդանավի սրահում տեղի ունեցած պատահարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 20-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 8 տուժածի մասին: Տուժածների մեծ մասը վնասվածք են ստացել վթարային ելքից օդանավից հեռանալիս:
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունն ավելի վաղ հաղորդել էր, որ օդանավը Չիկագոյից դեպի Մայամի թռիչքը դադարեցրել է անվադողի պատճառով: Սակայն ամերիկյան հեռուստաընկերությունների ցուցադրած կադրերում երեւում է, որ օդանավի սրահում հրդեհ է բռնկվել: Տեղում հրշեջներ են աշխատում: