Բուլղարիայի նախագահը չվերընտրվեու դեպքում կարող է զբաղեցնել Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը
ՄիջազգայինԲուլղարիայի գործող նախագահ Ռոսեն Պլեւնելին երկրի նախագահի պաշտոնում չվերընտրվեու դեպքում հաջորդ տարվա սկզբին կարող է զբաղեցնել Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ փոխարինելով Կրիստալինա Գեորգիեւային, հայտնում էNovinite-ը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիեւան դեկտեմբերի 31-ին լքում է իր պաշտոնը Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Գեորգիեւայի փոխարեն, ԵՄ գործունեության համաձայնագրի 246-րդ հոդվածի համաձայն, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Բուլղարիայի քաղաքացի:
Նշենք, որ Բուլղարիայում նախագահական ընտրությունները ընթանալու են նոյեմբերի 6-ին: