Հայաստանը դարձնել 5, 6, 7 մլն բնակչությամբ զարգացած ու իրոք ինքնիշխան երկիր. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենակարեւոր խնդիրը՝ Հայաստանը դարձնել 5, 6, 7 մլն բնակչությամբ զարգացած ու իրոք ինքնիշխան երկիր՝ ընդունակ բանակով։ Այդ մասին կուսակցության արտահերթ համաժողովում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորն անդրադարձել է Գյումրիի եւ վանաձորի ընտրություններում կուսակցության արձանագրած պարտությանը, նշել, թե մեկուկես տարում կուսակցությունը ունի հաջողություններ եւ անհաջողություններ: Հաջողությունների շարքում Փաշինյանը նշել է «6000 վստահված անձ» եւ «Ռեալ ընտրություններ» ընտրական համակարգերը, նաեւ մի քանի համայնքներում արձանագրած հաջողությունները։
Գյումրիում եւ Վանաձորում պարտության պատճառներից մեկն էլ քառօրյա պատերազմը եւ ՊՊԾ գնդի գրավումն էին, ըստ Փաշինյանի: Այդ ժամանակահատվածներում իրենց կուսակցության անդամները զբաղված են եղել առաջնագծում կանգնելու ու հուլիսյան դեպքերի ժամանակ հնարավոր արյունահեղությունը կանխելու գործով:
ՔՊ առաջնորդը ընդգծել է, թե րենք բաց են այլ կառույցների, անհատների առջեւ, առաջարկների համար, նաեւ չեն վախենում քննադատությունից։
Փաշինյանի ելույթից հետո ՔՊ համաժողովի պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ վարչություն եւ վերստուգող հանձնաժողով են ընտրում։