Թուրքիայում ավելի քան 10 000 մարդու են ազատել աշխատանքից` Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքով
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները ավելի քան 10 000 մարդու են ազատել աշխատանքից` իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքով, որին Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հազարավոր բժիշկներ, պրոֆեսորներ և այլ ծառայողներ ազատվել են շաբաթ հրապարակված արտահերթ հրամանագրով: Այդ նույն որոշմամբ` փակվել է 15 լրատվամիջոց:
Միևնույն ժամանակ պարզ չէ` արդյոք այդ 10 000 աշխատանքից ազատվածները մտնում են հեղափոխության փորձին ներգրավվածության կասկածանքով նախկինում ձերբակալված անձանց թվի մեջ, թե ոչ: