Եվրամիությունն ու Կանադան ստորագրել են առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը
ՄիջազգայինԵվրամիությունը և Կանադան կիրակի ստորագրել են առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ այն դեռ պետք է հաստատվի Եվրոպայի 40 ազգային և շրջանային խորհրդարանների կողմից ամբողջությամբ ուժի մեջ մտնելու համար: Ստորագրման ընթացակարգին մասնակցել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև ԵՄ մի շարք կառույցների ղեկավարներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ համաձայնագրի ստորագրումն արգելափակել են Բելգիայի երեք շրջանային խորհրդարանները` Վալոնիայի գլխավորությամբ: Բանակցությունների արդյունքում կողմերը հաստատել են համաձայնագրի ստորագրման մասին արձանագրությունը:
ԵՄ խորհուրդը Կանադայի հետ համաձայնագրի ստորագրումը հաստատել էր հոկտեմբերի 29-ին: