Քերրին կոչ է արել Brexit-ը նրբանկատորեն անցկացնել
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «լուրջ խնդիր է» ներգրավված բոլոր կողմերի համար՝ ներառյալ Իռլանդիայի հյուսիսն ու հարավը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Իռլանդիայի Տիպերերի քաղաքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նրա խոսքով՝ չափազանց անհրաժեշտ է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դուրս գալն իրականացվի կշռադատված եւ նրբանկատորեն, որպեսզի բացասական ազդեցություններ չլինեն:
«Մարդիկ պետք է ապագա հետեւանքների հանդեպ շատ զգույշ լինեն: Մեկ ընտրությունը կարող է ազդել մյուս ուղղությունների վրա»,- ամփոփել է նա:
Նա Իռլանդիա է ժամանել մեկօրյա աշխատանքային այցով տեղական խաղաղության մրցանակը ստանալու՝ «կրոնական հակամարտությունների դեմ պայքարում ունեցած ներդրման եւ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համաձայնագրի ձեռքբերման համար»: