Վենեսուելայում նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
ՄիջազգայինՎենեսուելայի Պուերտո լա Կրուս քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել PDVSA պետական նավթագազային ընկերության գործարանում, հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Փրկարարները տարհանում են շրջանների բնակիչներին և հիվանդանոցը», - ասվում է տեղի աղբյուրի տարածած հաղորդագրության մեջ:
Տեղի բնակիչների հաղորդման համաձայն` հրդեհի վայրում սև ծխի մեծ ամպ է բարձրանում` շուրջ 150 մետր երկարությամբ:
Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել: Ընկերությունում ևս չեն նշել միջադեպի պատճառները: