Ինդոնեզիայում ռադարներից բեռնատար օդանավ է անհետացել
ՄիջազգայինԻնդոնեզիայում ռադարների էկրաններից Trigana Air ավիաընկերության բեռնատար օդանավ է անհետացել: Ըստ Gazeta-ի՝ այս մասին հաղորդել է երկրի տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բամբանգ Էրվանը:
Jakarta Globe-ի փոխանցմամբ ՝ De Havilland Canada DHC-4 Caribou զինվորական օդանավը Նոր Գվինեայի Տիմիկա քաղաքից ուղեւորվում էր Պապուա նահանգի Իլագա քաղաք:
Օդանավի որոնողական աշխատանքներ են իրականացվում: Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռում անձնակազմի 4 անդամ կար: