Լիբանանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կրկնել են ավելորդ ձայնի պատճառով
ՄիջազգայինԼիբանանի խորհրդարանը հարկադրված էր կրկնել երկրի նախագահի ընտրության քվեարկության երկրորդ փուլը քվեատուփի մեջ ավելրոդ ծրարի առկայության պատճառով: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը:
Երկուշաբթի խորհրդարանի նիստին ներկայացել են 127 պատգամավորներ, եւ վերջին երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ երկրի նախագահի ընտրության համար քվորումն ապահովվել է: Երկրիը քաղաքական ճգնաժամի մեջ է 2014 թվականի մայիսին նախկին նախագահ Միշել Սուլեյմանի նախագահության ժամկետի ավարտից հետո:
Քվեարկության երկրորդ փուլից հետո քվեատուփում 128 ծրար է եղել: Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին կոչ է արել դարձյալ քվեարկել: