Եթե դուք երկրի վրա դրախտ եք ման գալիս, ապա դա չի լինելու. Է. Շարմազանով
ՔաղաքականՂարաբաղի բնակիչներն իրենց գործը շատ լավ գիտեն, այդ մենք չպետք է մոռանանք, որ, այո՛, պատերազմն ավարտված չէ: Յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա հայրենիքի պաշտպանությանը եւ սահմանամերձ շրջանների վերաբնակեցմանը, մանկապարտեզի ու դպրոցի վերականգմանը։ Նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարումներին:
Հարցին, թե ինչպես ընկալել ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսեւորվող պահվածքը՝ դիվերսիոն ներթափանցման փորձեր, տարածքի ականազերծման փորձեր ու կրակոցներ, Շարմազանովը պատասխանեց հետեւյալ կերպ. «Բնականաբար, վատ եմ վերաբերվում ադրբեջանական կողմի նման պահվածքին, նման գործելաոճը դատապարտելի ու անթույլատրելի է: Եթե մենք բանակցում ենք, չի նշանակում, որ չպետք է ուժեղացնենք մեր ռազմական անվտանգությունը: Դեռ երկար ժամանակ ՀՀ-ի համար ամենաառաջնային հարցը մնալու է անվտանգության խնդիրը»։
Անդրադառնալով Orer.am-ի հարցադրմանը, թե ինչպես ընկալել «ուորլիքյան մեծ սուտն» այն մասին, թե սահմանին վիճակը խաղաղ է, ինչն էլ կարող է հիմք դառնալ բանակցությունների շարունակման համար, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.
«Համանախագահները պետք է անեն ամեն ինչ կամ գոնե ցույց տան, որ բանակցությունների շարունակությունը չի դանդաղել կամ գոնե հույսեր կան այդ ուղղությամբ: Եթե դուք երկրի վրա դրախտ եք ման գալիս, ապա դա չի լինելու, մենք պետք է մեր խնդիրները ինքներս լուծենք»։
Սոսե Չանդոյան