Աշխարհում ծովահենության մակարդակն ընկել է 1996 թվականից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշ
ՄիջազգայինԲաց ծովում ծովահենային հարձակումների քանակը 2016 թվականի երրորդ եռամսյակում նվազել Է վերջին 20 տարում մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշներ:
Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտնել Է Միջազգային ծովային բյուրոն (ՄԾԲ):
Ըստ բյուրոյի տեղեկատվության՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր բաց ծովում կատարվել են 42 ծովահենային հարձակումներ:
«Ծովահենությունը նվազել Է 1996 թվականից ի վեր մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ: Միջազգային ծովային բյուրոն ողջունում Է այն ջանքերը, որոնք ձեռնարկում են պետությունների իշխանությունները եւ միջազգային կազմակերպությոունները»,- ասված Է բյուրոյի զեկույցում:
Զեկույցում նշված Է, որ ծովահենների հարձակումների քանակը 2012 թվականից սկսել Է նվազել միջազգային պարեկների տեղակայման շնորհիվ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: