Թուրք-իրաքյան սահմանին բախում է տեղի ունեցել քուրդ զինյալների և թուրքական ԶՈւ-ի միջև
ՄիջազգայինԹուրք-իրաքյան սահմանին գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում խոշոր բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների և թուրքական ԶՈՒ-ի միջև, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Բախման արդյունքում սպանվել է երեք և վիրավորվել ևս մեկ թուրք զինվոր:
Թուրքական օդուժը հատուկ գործողություն է սկսել ՔԱԿ զինյալների դեմ, որի ընթացքում սպանվել է 6 ՔԱԿ գրոհային:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։