Ipsos-ի եւ Reuters-ի նոր հարցումը Թրամփի նկատմամբ Քլինթոնի առավելության նվազում է արձանագրել
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մինչեւ 5 տոկոսային կետ կրճատել Է ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով հետ մնալը նախընտրական մրցարշավում իր գլխավոր մրցակցուհուց՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից այն խախտումների վերաբերյալ Հետաքննությունների համերկրային բյուրոյի հետաքնն ության վերսկսման լույսով, որոնք Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում թույլ Է տվել Էլեկտրոնային նամակագրություն վարելիս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են նոր համազգային հարցման՝ հոկտեմբերի 31-ին հրապարակված արդյունքները, որը Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը կատարել Է Reuters գորակալության հետ համատեղ:
Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են հոկտեմբերի 26-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այս տարվա նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ Է ձայն տալ հարցման մասնակիցների միջին հաշվով 44 տոկոսը: Թրամփին մտադրվել Է պաշտպանել հարցվածների 39 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցները այլ պատասխաններ են տվել:
Ըստ որում, հոկտեմբերի 23-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակամիջոցում ստացված տվյալներին համապատասխան, Քլինթոնը Թրամփից առաջ Էր 6 տոկոսային կետով: Միացյալ Նահանգների Real Clear Politics վերլուծական ծառայությունը նույնպես հոկտեմբերի 31-ին հրապարակել Է գնահատականներ՝ հիմնված հասարակական կարծիքի տարբեր հարցումների ընդհանրացման վրա: Դրանց համաձայն՝ Քլինթոնի առավելությունը 4,6-ից իջել Է միջին հաշվով մինչեւ 2,5 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: