Հիլարի Քլինթոնը համոզված է, որ ՀԴԲ-ն հանցակազմ չի գտնի
ՄիջազգայինԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե համոզված է, որ ՀԴԲ-ի հայտնաբերած էլեկտրոնային նոր նամակների վերաբերյալ քննությունը չի հանգեցնի իր դեմ քրեական գործի հարուցման: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ քննիչներն ավելի շուտ այն նույն եզրակացություններին կհանգեն, ինչ հուլիսին, երբ քննությունն ընդունել էր իր գործողություններում իրավախախտումների բացակայությունը:
Այս պատմությունն արդեն հանգեցրել է մյուս թեկնածուի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի աջակիցների աճին: Վերջին հարցումների համաձայն՝ թեկնածուների կողմնակիցների թվի տարբերությունը կրճատվում է:
Նախկինում Հիլարի Քլինթոնը դատապարտել է քննությունը վերսկսելու մասին հանրությանը տեղեկացնելու վերաբերյալ ՀԴԲ ղեկավարի որոշումը՝ չպարզելով, թե արդյոք իր դեմ նոր հանցանշանները էական նշանակություն ունե՞ն: Նա այդ որոշումը տարօրինակ է համարել: