ԱՄՆ-ում գազատարի պայթյունի հետեւանքով 7 մարդ է տուժել
ՄիջազգայինԱմերիկյան Ալաբամա նահանգում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WBRC հեռուստաալիքը:
Սեպտեմբերին էլ այս նահանգում Colonial Pipeline ընկերության գազատարի արտահոսք էր տեղի ունեցել՝ բենզինի գնի աճի հանգեցնելով:
«Պայթել է Colonial Pipeline-ի գազատարը, նախորդ միջադեպի վայրից շուրջ մեկ մղոն հեռավորությամբ»,- հայտնել է Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին:
Նա նաեւ հաղորդել է պայթյունից վայրից երեք կիլոմետր հեռավորությամբ տեղի բոլոր բնակիչների տարհանման մասին: