Բունդեսթագի թուրք պատգամավորը հորդորել է Գերմանիային ֆինանսական օգնություն չտրամադրել Թուրքիային
ՄիջազգայինԳերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, ազգությամբ թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը` կոչ անելով գերմանական կառավարությանը անձայն չմնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դաղդելենն ասել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Էրդողանը Թուրքիան վերածել է բռնապետության, իսկ Մերկելը բավարարվում է միայն կողքից հետևելով»,- նշել է Դաղդելենը` մեղադրելով դաշնային կառավարությանը Թուրքիայի զարգացումներին լուռ մնալով հանցակից դառնալու մեջ:
Խոսելով «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացված գործողություններից` թուրք պատգամավորն ասել է, որ այդպիսով Թուրքիայում «ցանկանում են կտրել ժողովրդավարության ձայնը»: Նա անհրաժեշտ է համարել, որ Մերկելը դադարեցնի ԵՄ շրջանակում Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունն ու անդամակցության շուրջ բանակցությունները: