Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է Ռուսաստան
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը մենել է Ռուսաստան: Այցը տեղի է ունեցել ռուսական կողմի հրավերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնությունում Աքարը հանդիպում կունենա ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ: Կողմերը կխոսեն երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: