Գերմանիայի իշխող կուսակցությունը թուրք լրագրողների ձերբակալման պատասխանատու է համարում Էրդողանին
ՄիջազգայինԳերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կուսակցության արտաքին քաղաքականության հարցով խոսնակ Նորբերթ Ռյոթգենը հայտարարել է, որ «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների և լրագրողների ձերբակալությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է իր քննադատների համակարգված կերպով մաքրելու քաղաքականությունը»,- նշել է Ռյոթգենը` փաստելով, որ Էրդողանն այդ կերպ աստիճանաբար հեռանում է Եվրոպայից:
«Եվրոպական երկրները և Գերմանիայի կառավարությունը պետք է բարձրաձայնեն իրենք դժգոհությունը Թուրքիայի կողմից Եվրոպայի հիմնարար սկզբունքները խախտելու հարցի շուրջ»,- ասել է կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցության արտաքին քաղաքականության հարցով խոսնակը:
Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել«Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելովհամակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիրՄուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-իղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսակցելու արգելք է նշանակվել:
Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականներիօգտին քարոզչություն են իրականացրել: