Չիլինգարովի ընդունարանում մեկնաբանել են նրա հոսպիտալացման վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները
ՄիջազգայինՀայտնի բեւեռային հետախույզ, ՌԴ-ի Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի առողջությունը նորմալ Է, իսկ ներկայում նա զբաղված Է գործերով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել են պատգամավորի ընդունարանում:
«Արթուր Նիկոլաեւիչի առողջությունը նորմալ Է, մարդն զբաղված Է իր գործերով, իսկ այստեղ ինչ-որ խուճապ Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե հայտնի բեւեռախույզը սուր ցավով տեղափոխվել Է հիվանդանոց: Սակայն Չիլինգարովի շտապ հոսպիտալացման վերաբերյալ հարցին նրա ընդունարանում հրաժարվել են պատասխանել:
Արթուր Չիլինգարովն ինքն անհասանելի Է մեկնաբանությունների համար: Ավելի վաղ Life հրատարակությունը հաղորդել Է, որ «հայտնի օվկիանագետ գիտնական, Արկտիկայի եւ Անտարկտիկայի հետազոտող Արթուր Չիլինգարովը Մոսկվայում հիվանդանոց Է տեղափոխվել սուր ցավով»: ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ 77-այա հետազոտողի մոտ բժիշկները հայտնաբերել են լուրջ հիվանդություն, այժմ նա գտնվում Է ստացիոնարում, նրա վիճակը գնահատվում Է՝ կայուն: Հրատարակությունը նաեւ պնդում Է, որ գիտնականին մոտ ժամանակներս վիրահատություն Է սպասում: