ՌԴ Պետդուման Թուրքիայի խորհրդարանի հետ «բարեկամական խումբ» կստեղծի
ՄիջազգայինՊետդուման մտադիր է ուժեղացնել միջխորհրդարանական համագործակցությունը Թուրքիայի հետ ու պատգամավորական խումբ ստեղծել Թուրքիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
«Թուրքիայի խորհրդարանի հետ «բարեկամական խումբը» կստեղծվի նոյեմբերի կեսերից ոչ ուշ»,- ասել է Սլուցկին։
Նրա խոսքով հիմա Դումայի խմբակցություններն իրենց առաջարկներն են անում աշխարհի երկրների խորհրդարանների հետ կապերի հարցերով պատգամավորական խմբերի կազմի վերաբերյալ։
Թուրքիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով խումբ գործել է նաեւ նախորդ գումարումների Պետդումաներում։ Սակայն վերջին նման խմբի գործունեությունը դադարեցվել էր 2015-ի վերջին, երբ Թուրքիայի ՌՕՈւ կործանիչը Սիրիայի երկնքում խոցել էր ռուսական «Սու 24» ռմբակոծիչը։ Ռուս- թուրքական հարաբերությունները սկսել են հարթվել այս տարվա ամռանը, երբ Թուրքիան ներողություն է խնդրել միջադեպի համար։