Ազատության հարթակում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ում ժողովուրդը դիմավորեց բուռն ծափողջույններով,- հայտնում է Orer.am-ը: ՀԱԿ խմբակցության պատգամավորն արձանագրեց Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին գրանցված բոլոր բացասական ցուցանիշները, այդ թվում նաև արտագաղթը. «Միայն Ռուսաստանում կա Հայաստանի 300 հազարից ավել քաղաքացի, որոնք ապրում են անօրինական կերպով: Միայն վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել և Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել 400 հազարից ավել հայաստանցի: Անդրադառնալով ներդրումային քաղաքականությանը` Արամ Մանուկյանն ասաց. «Ոչ ոք չի ցանկանում ներդրումներ կատարել, ինչո՞ւ ներդում կատարեն, որ Սաշիկի գրպանը լցնեն: Հայաստանի անվտանգությունն այս պահին վտանգված է, մեզ պետք է անսերժ Հայաստան: Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին: Ինչպես ասում էր ընկերներիցս մեկը, գյադաներից մեկը եկել է ու չի գնում: Գյադաներն էս երկրում չպետք է տեղ ունենան: Այս երկրի տերը ժողովուրդն է: Սրանով է պայմանավորված մեր իշխանափոխության պահանջը»: Մանուկյանի ելույթն ավարտվեց «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներով: