Մադուրոն ընդդիմության հետ բանակցություններից հետո հայտարարել է խաղաղության հաղթանակի մասին
ՄիջազգայինՎենեսուելան կարողացավ դիմագրավել բռնության եւ ապակայունացման սպառնալիքները, որոնք բխում Էին ընդդիմության առանձին խմբերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ի երեկոյան հեռուտաեթերում հայտարարել Է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Հոկտեմբերի 30-ին կառավարական պատվիրակությունը պետության ղեգկավարի հետ միասին առաջին հանդիպումն Է անցկացրել ընդդիմության հետ, որը նպատակամղված Էր երկրում տիրող քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնմանը:
«Վենեսուելայում հաղթում Է խաղաղությունը, խաղաղությունն ու սերը, քաղաքացիների փոխադարձ հարգանքը»,- նշել Է Մադուրոն:
Նոյեմբերի 1-ին ավելի վաղ Հենրի Ռամոս Ալուպը՝ Մադուրոյի քաղաքական հակառակորդների հսկողության տակ գտնվող Ազգային ժողովի խոսնակը, հայտարարել Է, որ նոյեմբերի 3-ին դեպի նախագահական պալատ ընդդիմության երթը չի կայանա Վատիկանի խնդրանքով: Բացի այդ, խորհրդարանը հետաձգել Է լիագումար նիստի անցկացումը, որտեղ պատգամավորները պետք Է լսեին պետության ղեկավարին եւ ձեռնամուխ լինեին նրա «հնարավոր քրեական ու քաղաքական պատասխանատվության» քննարկմանը երկրում տիրող իրադրության համար:
Իշխանությունների եւ ընդդիմության հաջորդ հանդիպումը, միջազգային միջնորդների մասնակցությամբ, նշանակված Է նոյեմբերի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: