«Պոբեդա»-ն» ամենօրյա թռիչքներ կիրականացնի Թբիլիսի
Միջազգային«Պոբեդա» լոուկոստեր-ավիաընկերությունը (մտնում Է «Աերոֆլոտ» խմբի մեջ) Մոսկվա-Թբիլիսի չվերթների թիվը, Դոնի Ռոստովում վայրԷջքով, կավելացնի շաբաթական մինչեւ յոթ անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ավիափոխադրողի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը:
«Այժմ «Պոբեդա»-ն» Վրաստանի մայրաքաղաք Է թռչում շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Բայց արդեն մոտ ժամանակներս պլանավորվում Է չվերթները դարձնել ամենօրյա»,-ասել Է Կալմիկովը:
«Պոբեդա»-ն» կազմավորվել Է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկած «Դոբրոլյոտ»-ի փոխարեն: 2015 թվականի արդյունքներով՝ «Պոբեդա» ավիաընկերությունը սպասարկել Է 3,09 մլն ուղեւորների: Ռոսավիացիայի տվյալներով՝ փոխադրողն այդ ցուցանիշով յոթերորդ տեղն Է զբաղեցրել ՌԴ-ի քաղաքացիական ավիացիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: