Թուրքիայում պայթյուն իրականացնել ցանկացող ԻՊ անդամ է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայում ձերբակալվել է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Ձերբակալվածը, ով մասնագիտացած է պայթուցիկներ պատրաստելու մեջ, նախկինում մասնակցել է Սիրիայում և Իրաքում մղված կռիվներին: Նա նախատեսել էր հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի Հանրապետության օրը, ահաբեկչություն իրականացնել Էլյազիգում: