Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»


Ռուբեն Հախվերդյան. «Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Ռուբեն Հախվերդյանի հեղինակային երգերի սիրահարները նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հնարավորություն կունենան ունկնդրելու նրա «Կտրուկ շրջադարձ» խորագրով համերգը։ Հախվերդյանի հայտնի երգերը ներկայացված են լինելու Նարինե Զարիֆյանի մշակմամբ՝ Երևանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին», «Երևանի գիշերներում», «Եթե իմանայի» և այլ սիրված ստեղծագործություններ: ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը նշեց, որ ստեղծագործությունները մշակելիս կարևորել է Հախվերդյանի կերպարը, խոսքն ու մտածողությունը։

«Ես շատ եմ սիրում այս երգերը և սիրով եմ մշակել դրանք: Ռուբենի ստեղծագործությունները հարուստ են իրենց հարմոնիկ մտածողությամբ, հետաքրքրություն ունեն և տարբերվում են հեղինակային այլ երգերից: Այդ իսկ պատճառով հաճույքով աշխատեցի»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն ու Ռուբեն Հախվերդյանը միասին աշխատել են ավելի քան 15 տարի։ Նրանք ունեն հինգ համատեղ ալբոմ։ «0-100 տարեկան երեխաներին» ալբոմի համար արժանացել են շատ մրցանակների։

Ռուբեն Հախվերդյանն էլ նշեց, որ Նարինեն այնքան ճաշակով է ներկայացրել երգերը, որ գրեթե համահեղինակ է դարձել։ Թե ինչու է համերգը ստացել «Կտրուկ շրջադարձ» խորագիրը, Հախվերդյանը պատասխանեց. «Ճշմարտությունը կլոր է: Կտրուկ շրջադարձ, որովհետև երգերս ներկայացնում եմ մեծ խմբով՝ գրեթե սիմֆոնիկ հնչողությամբ: Միևնույն ժամանակ, շատ կտրուկ շրջադարձ չէ, որովհետև ես և Նարինե Զարաֆյանը մոտ 15 տարի է՝ աշխատում ենք իրար հետ: Ոմանց շատ է դուր գալիս այս մոտեցումը, ոմանք կարող է չհավանեն և ասեն՝ միայն կիթառով ավելի հետաքրքիր է: Ամեն դեպքում մենք սա անում ենք այն ակնկալիքով, որ կարող է հետաքրքիր լինել»:

Համերգի ժամանակ նոր ստեղծագործություններ չեն հնչի։ Հախվերդյանը շեշտեց, որ այս ժանրի ստեղծագործությունները 5-10 տարին մեկ են ծնվում: «Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի: էս տեսակ երգերի խոսքն ու երաժշտությունը միասին են ծնվում։ Մեծ դժվարությամբ են ստեղծվում երգերը, որոնք ունեն ոչ միայն երաժշտական, այլև բանաստեղծական արժեք»,- նկատեց երաժիշտը։

Երևանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ նշեց, որ մինչև խոսել սովորելը երգում էր Հախվերդյանի երգերը՝ առանց հասկանալու խոսքերը: «Շատ զգացված եմ, որ այսօր իր հետ նույն բեմահարթակում եմ լինելու: Շատ ուրախ եմ նաև Նարինե Զարիֆյանի հետ աշխատելու համար, քանի որ բոլոր մշակումներն արված են շատ բարձր որակով և ճաշակով: Երբ երաժշտին հեշտ է նվագել, նշանակում է՝ աշխատանքը լավ է արված»,- նշեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»