Իրաքյան աշխարհազորայինները վերահսկում են Մոսուլ-Ռաքքա ճանապարհը
ՄիջազգայինԻրաքի շիաական աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Մոսուլից Ռաքքա մայրուղու նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է շիաական հրամանատարներից Ջաֆար ալ-Հուսեյնի բրիգադի ներկայացուցիչը:
Նա շեշտել է, որ վ երահսկողություն է սահմանվել ալ-Լայն ճանապարհի նկատմամբ, որն ընկած է Մոսուլի հարավարևմտյան հատվածում: Հրամանատար ալ-Հուսեյնի խոսքով էլ՝ այդ ճանապարհը ահաբեկիչների համար հիմնական մատակարարման ուղին էր: Մոսուլի գրավման ուղղությամբ իրաքյան ուժերի գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին: