Մենք պարտավոր ենք պայքարել թուրքական ժխտողականության դեմ. ՀՀ ԱԺ փոխնախագահը` Սլովակիայի ԱԽ նախագահին
ՔաղաքականՍլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին ժամանել է Երևան: «‹Զվարթնոց» օդանավակայանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին դիմավորել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային հարթակներում: Դրական գնահատելով Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ԱԺ փոխնախագահը նշել է. «Սլովակիայի կողմից Հայոցցեղասպանության դատապարտումը վերահաստատեց, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն:
Մենք պարտավոր ենք համատեղ պայքարել ընդդեմ թուրքական ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:
Այս առումով Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ Ձեր ջանքերը կարող են օրինակելի լինել եվրոպացի շատ խորհրդարանականների համար»: