Թրամփի նախընտրական շտաբը թեկնածուի հաղթանակի առթիվ երեկոյի հրավիրատոմսեր Է տարածել
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը վստահ Է նրա հաղթանակի հարցում եւ ծանուցում Է տարածել այդ առթիվ պատրաստվող ընդունելության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծանուցման մեջ ասված Է, որ ընդունելությունը կկայանա Նյու Յորքում՝ Hilton Midtown հյուրանոցում ընտրությունների գիշերը (նոյեմբերի լույս 9-ի գիշերը):
Ըստ որում նշված Է, որ երեկոյին կհրավիրվեն «սոսկ բարեկամները եւ նրանք, ովքեր պաշտպանում են Թրամփ-Փենսի ընտրարշավը» (Մայք Փենս - փոխնախագահի թեկնածու), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: