Մերկելը Թուրքիայում մամուլի ազատության վիճակը խիստ մտահոգիչ է անվանել
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտելի է համարել Թուրքիայում մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, այս մասին Մերկելը խոսել է Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Խիստ մտահոգիչ է այն, որ մամուլի և մտքի ազատության նման բարձրագույն արժեքները Թուրքիայում ամեն անգամ ավելի են սահմանափակվում»,- ասել է Մերկելը` իր համերաշխությունը հայտնելով թուրք լրագրողներին:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում նման զարգացումները սպառնալիքի տակ են դնում Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները: «Նման հարցը ԵՄ անդամակցության բանակցությունների հարցում կենտրոնական դեր կարող է խաղալ»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելը հայտնել է, որ իրենք մոտիկից հետևում են «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացվող գործողությանն ու դրա հետ կապված հետաքննություններին և դատական գործընթացներին: